Ռիո Ֆերդինանդը՝ Մարկուս Ռեշֆորդի «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» վարձակալությամբ տեղափոխվելու մասին տեղեկատվությունը։

«Մարկուսը պետք է գա և փորձի ինչ-որ նոր բան այն հարձակվողների հետ, ովքեր արդեն այս թիմում են։ Եվ նա ունի դրա համար բոլոր հնարավորությունները։ Վստահ եմ, որ նա գիտի, թե ինչպես զարմացնել», – Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։