«Ռեալ Մադրիդը» ևս մեկ տրանսֆերային նպատակ ունի

«Ռեալ Մադրիդը» այս ամռանը արդեն պայմանագիր է կնքել այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Դին Հույսենը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ալվարո Կարերասը և Ֆրանկո Մաստանիունոն։

Ինչպես իր էջերում հաղորդում է AS-ը, «Լոս Բլանկոսի» հաջորդ մեծ նպատակը կիսապաշտպանի պայմանագիր կնքելն է, որը կարող է լրացնել մեկ տարի առաջ Թոնի Կրոսի հեռանալուց հետո ստեղծված բացը։

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանությունը ուժեղացնելու գլխավոր թեկնածուն մնում է Ռոդրին, ով անցյալ տարի նվաճեց «Ոսկե գնդակը»։ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները ներկայումս արձակուրդում են։

Այս ամառ թիմը խաղաց Աշխարհի ակումբային առաջնությունում, որտեղ հասավ կիսաեզրափակիչ։