Հրապարակվել են Երևանի «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հայտացուցակները ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերի համար։
Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» այս փուլում կխաղա հունգարական «Դյորի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 19:55-ին։

Որակավորման երկրորդ փուլից պայքարը սկսող «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» դեմ, առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին Ավանի ակադեմիայում, մեկնարկը` 20:00-ին:
