ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը կարծում է, որ ֆրանսիացին կամրապնդի ՊՍԺ-ի կիսապաշտպանությունը և թույլ կտա թիմին ավելի կայուն խաղալ։
Միաժամանակ նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» մտահոգված է Կամավինգայի վնասվածքներով։
Հիշեցնենք, որ Կամավինգան մադրիդյան ակումբում խաղում է 2021 թվականից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Անցյալ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 35 խաղի, որտեղ խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։