«Մոնակոյի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկն է։
«Դեմբելեն, Յամալը, Հակիմին, Վիտինյան և Մբապպեն «Ոսկե գնդակի» լավագույն հնգյակում են։ Քննադատները հետապնդում էին Կիլիանին, բայց նա նվաճեց «Պիչիչիի» մրցանակը և դարձավ Եվրոպայի և աշխարհի լավագույն ռմբարկուն։ Նա արժանի է հարգանքի», – Պոգբայի խոսքերն են հաղորդում իսպանական լրատվամիջոցները։
Կիլիան Մբապպեն «Լոս Բլանկոսի» կազմում 59 խաղում խփել է 44 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։