Պաշտոնական. Մատեո Ռետեգին նոր ակումբ ունի

Իտալական «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հաղորդում է newscalcio-ն, 25-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես միացել է «Ալ-Կադսիային»։

Տրանսֆերի արժեքը կազմել է 68 միլիոն եվրո։ Ռետեգին նոր ակումբի հետ կնքել է պայմանագիր մինչև 2028 թվականը։ Ըստ պայմանագրի պայմանների՝ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 15 միլիոն եվրո ֆիքսված աշխատավարձ, ինչպես նաև հնարավորություն կունենա ստանալու մինչև 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Սա «Ալ-Կադսիայի» ամենաթանկ ձեռքբերումներից է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։