«Նոայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում

Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում։

«Նոան» որակավորման երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ:

«Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոայի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլում կլինի «Ռիյեկա» (Խորվաթիա) / «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 30-ին։