«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։
«Մոդրիչը կարևոր կլինի մեզ համար։ Նա չեմպիոն է և կբարձրացնի մեր խաղամակարդակը։ Մեր նպատակն է վերադառնալ Չեմպիոնների լիգա, ինչը հեշտ չի լինի, քանի որ Սերիա Ա-ում կան լավ հագեցած և մրցունակ թիմեր», – մամուլի ասուլիսում ասել է Ալեգրին։
Իտալիայի վերջին առաջնությունում «Միլանը» զբաղեցրել է ութերորդ տեղը և մնացել առանց հաջորդ մրցաշրջանի եվրագավաթների ուղեգրի։ Ինչպես գիտեք, 39-ամյա Լուկա Մոդրիչը «Ռեալ Մադրիդում» տասներեք մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Միլան»։ Խորվաթը մեկ տարվա պայմանագիր է կնքել «ռոսոներիի» հետ։