Մարկուս Ռեշֆորդը բուժզննում է անցել «Բարսելոնայում»

Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվում է «Բարսելոնա»:

Sky Sports-ի տվյալներով՝ 27-ամյա Ռեշֆորդը երկուշաբթի առավոտյան բուժզննում է անցել կատալոնական ակումբում: Ակնկալվում է, որ Մարկուս Ռեշֆորդը որպես «Բարսելոնայի» խաղացող կներկայացվի չորեքշաբթի օրը: Ռեշֆորդը կդառնա առաջին անգլիացին, որը կխաղա «Բլաուգրանայի» կազմում 1989 թվականից ի վեր՝ Գարի Լինեկերի մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Բարսելոնան» համաձայնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վարձակալության տալ Ռեշֆորդին՝ նրան 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ՝ գումարած բոնուսներ: