«Լայպցիգի» և Սլովենիայի ազգային հավաքականի հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի՝ մանկունիանցիները տրանսֆերի հարցում են ներկայացրել «Լայպցիգ»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Արսենալը» հետաքրքրված է սլովենացիով։ Նշվում էր, որ ակումբներն արդեն ակտիվորեն բանակցություններ են վարում տրանսֆերի շուրջ։
Ավելացնենք, որ Շեշկոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, ներառում է 80 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։