«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը։ Մանչեսթերյան ակումբի ուշադրության կենտրոնում է «Նյուքասլի» ներկայացուցիչ Տինո Լիվրամենտոն։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 65 միլիոն ֆունտ (75 միլիոն եվրո)։ Սակայն, ինչպես հաղորդում է «The Times»-ը, «Նյուքասլը» փորձում է կանխել Լիվրամենտոյի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը։
«Կատաղները» պատրաստ են ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։ Տինո Լիվրամենտոն «Նյուքասլում» խաղում է 2023 թվականի օգոստոսից՝ «Սաութհեմփթոնից» տեղափոխվելուց հետո։
Երկու մրցաշրջանի ընթացքում պաշտպանը մասնակցել է «Նյուքասլի» կազմում 80 խաղի։ Դրանցում Լիվրամենտոն խփել է մեկ գոլ և երկու գոլային փոխանցում կատարել թիմակիցներին