«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն 75 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա կոլումբիացու հետ սկզբունքային համաձայնության է հասել մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագրի վերաբերյալ։ Տրանսֆերն իրականացնելու համար երկու ակումբները դեռ պետք է համաձայնության գան տրանսֆերի շուրջ։
Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։