«Յուվենտուսի» հարձակվողը մոտ է թիմը լքելուն

«Յուվենտուսի» հարձակվող Սամուել Մբանգուլան մոտ է «Վերդեր» տեղափոխվելուն, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնության են եկել 21-ամյա բելգիացու տրանսֆերի շուրջ, մանրամասները դեռ պետք է ճշտվեն:

Տրանսֆերի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո:

2024/25 մրցաշրջանում Մբանգուլան անցկացրել է 32 խաղ, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։