Հայտնի է՝ որքան կվաստակի Հյուգո Էկիտիկեն «Լիվերպուլում»

Հարձակվող Հյուգո Էկիտիկենը «Այնտրախտից» կտեղափոխվի «Լիվերպուլ»։

Ինչպես հայտնել է հայտնի լրագրող Պատրիկ Բերգերը, ֆրանսիացին անգլիական ակումբում կվաստակի մոտ 15-16 միլիոն եվրո։ Երեքշաբթի օրը Էկիտիկեն պետք է բժշկական զննում անցնի «Լիվերպուլի» համար։

Շուտով Հյուգոն «Լիվերպուլի» հետ կկնքի վեց մրցաշրջանի պայմանագիր՝ մինչև 2031 թվականի կեսերը։

Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ «Այնտրախտը» և «Լիվերպուլը» համաձայնության են եկել 23-ամյա Հյուգո Էկիտիկեյի տրանսֆերի շուրջ՝ 95 միլիոն եվրոյի դիմաց (ներառյալ բոնուսները)։