«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հետ, հաղորդում է BBC Sport-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն սկսել է բանակցություններ 24-ամյա սենեգալցու տրանսֆերի շուրջ: Միևնույն ժամանակ, «Չելսին» չի ցանկանում վաճառել Ջեքսոնին և կքննարկի այս տարբերակը միայն այն դեպքում, եթե լավ առաջարկ ստանա:
Ջեքսոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ասթոն Վիլան» և «Միլանը»:
Ջեքսոնը 2024/25 մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 37 խաղերում խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։