«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է այս ամռանը փոխել թիմը։ 24-ամյա սենեգալցու նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբների թվում են նաև Պրեմիեր լիգայի այլ ներկայացուցիչներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան»։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Sky Sports-ի լրագրող Կավե Սոլհեկոլային, «Չելսին» Ջեքսոնին գնահատում է 80-100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 92-115 միլիոն եվրո)։
Սա իսկապես աստղաբաշխական գին է։ Նշվում է, որ «Չելսին» որպես ուղեցույց օգտագործում է Հյուգո Էկիտիկեի գինը։ «Լիվերպուլը» ֆրանսիացու համար, ենթադրաբար, կվճարի 95 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները)։ «Չելսիի» կազմում անցկացրած 81 խաղում Նիկոլաս Ջեքսոնը խփել է 30 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում իր թիմակիցներին։