«Բարսելոնան» աշխատում է երեք ֆուտբոլիստների պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագրեր կնքել թիմի երեք կարևոր ֆուտբոլիստների հետ։ Խոսքը Ժյուլ Կունդեի, Էրիկ Գարսիայի և Ֆրենկի դե Յոնգի մասին է։

Diario Sport-ի տվյալներով՝ «Բլաուգրանան» այժմ աշխատում է երեք խաղացողների աշխատանքային պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ։

Իսպանացի կենտրոնական պաշտպանի և հոլանդացի կիսապաշտպանի գործող պայմանագրերը լրանում են հաջորդ տարվա կեսերին, իսկ ֆրանսիացի աջ պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։

Անցյալ մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։