Հարձակվող Անտուան Գրիզմանը այլևս երաշխավորված տեղ չունի «Ատլետիկոյի» հիմնական կազմում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրը նշել է, որ «Ատլետիկոն» սկսում է վերակառուցում և սերնդափոխություն։ Այս վերակառուցման շրջանակներում Գրիզմանը լուրջ փորձության կենթարկվի։ Եթե նա չհամապատասխանի պահանջներին, կարող է նստել պահեստայինների նստարանին։
Անտուան Գրիզմանի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը 34-ամյա ֆրանսիացուն գնահատում է 18 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 445 խաղ, խփել 198 գոլ և 93 գոլային փոխանցում կատարել թիմակիցներին ն