«Նյուքասլի» 25-ամյա շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»։ Այս մասին հայտնել է լրագրող Լոիկ Տանզին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը համաձայնել է լսել «Ալ-Հիլալից» ստացված առաջարկը, սակայն դեռևս չի հայտնել, թե որքանով է հետաքրքրված սաուդյան ակումբ տեղափոխվելով։ Նշվում է, որ «Նյուքասլը» Իսակի տրանսֆերի համար պահանջել է մոտ 130 միլիոն եվրո։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։
Անցյալ մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ՝ խփելով 27 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։