Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստվում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը կվարձակալի 27-ամյա ֆուտբոլիստին՝ 30-35 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
Mundo Deportivo-ն գրել է այն մասին, թե Ռեշֆորդը ինչ համարներով կարող է հանդես գալ «Բարսելոնայում»։ Կան երեք հիմնական տարբերակներ՝ 14 համարը, որի ներքո մի ժամանակ խաղացել է Թիերի Անրին, 19 համարը, որը վերջերս ազատել է Լամին Յամալը, և 22 համարը, որը ազատ է Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո։
Ինչպես հայտնի է, Լա Լիգայում հիմնական թիմի խաղացողները պետք է հայտագրվեն 1-ից 25 համարներով։ «Բարսելոնան» նախատեսում է Մարկուս Ռեշֆորդին ներկայացնել երեքշաբթի օրը։