«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը ցանկանում է, որ «սերուցքայինների» երկրպագուները չկապեն թիմի անցյալ մրցաշրջանի խնդիրները իր՝ ակումբից հեռանալու հետ, որը տեղի ունեցավ 2023/2024 մրցաշրջանի ավարտին։
«Կարիերաս ավարտելուց հետո ես դարձել եմ «Ռեալ Մադրիդի» երկրպագու։ Սա նորմալ է ակումբում 10 տարի խաղալուց հետո։ Ես, ինչպես թիմի մյուս բոլոր երկրպագուները, տեսա, որ անցյալ մրցաշրջանը հեշտ չէր։
Մարդիկ ասում էին. «Ա՜խ, դա այն պատճառով է, որ Տոնի Կրոսը հեռացել է»։ Ես միայն ուզում եմ, որ «Ռեալը» լավ խաղա, և որ նրանք երկրպագուները դադարեն դա ասելուց», – Կրոսի խոսքերն է մեջբերում «El Pais»-ը։
«Ռեալ Մադրիդը» անցյալ մրցաշրջանում նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։