Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է «Միլանի» խաղացող և առնվազն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի ակումբի հետ։
«Միլանի» անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կիսվել է նրա մասին իր կարծիքով։
«Ես խաղացել եմ Մոդրիչի դեմ։ Ոչ բոլորը կարող են պարծենալ «Ոսկե գնդակը» նվաճելով։ Նա բարձրակարգ խաղացող է, հիանալի կարիերա է ունեցել, և մեզ անհրաժեշտ է նրա փորձը։ Ես հավատում եմ, որ նա կարող է շատ բան տալ թիմին», – Ռուբեն Լոֆտուս-Չիկի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Լոֆտուս-Չիկը իտալական «Միլանում» խաղում է 2023 թվականից, նախկինում պաշտպանել է Լոնդոնի «Չելսիի» գույները։