«Ռեալը» և «Լիվերպուլը» բանակցում են

«Ռեալ Մադրիդը» կարծում է, որ պաշտպանության գիծը լիովին համալրված չէ։ Մադրիդյան ակումբը դեմ չէր լինի բարձր մակարդակի պաշտպանի հետ պայմանագիր կնքելուն և դիտարկում է Իբրահիմա Կոնատեին ձեռք բերելու տարբերակը։

L’Equipe-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» արդեն կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ՝ պարզելու համար, թե ինչ առաջարկ կարող է համոզել մերսիսայդյան ակումբին։ Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» քննարկում է Կոնատեի համար սկզբնական 20-25 միլիոն եվրո առաջարկելու հնարավորությունը։

Սակայն «Լիվերպուլը» ֆրանսիացուն գնահատում է 50 միլիոն։ Իրավիճակի վրա կարող է ազդել այն փաստը, որ 26-ամյա Կոնատեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։ Այսինքն՝ մեկ տարի անց ֆրանսիացին կարող է անվճար պայմանագիր կնքել։