Նոր տեղեկություն Վինիսիուս Ժունիորի ապագայի վերաբերյալ

AS-ը հոդված է հրապարակել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագայի մասին։

Այնտեղ ասվում է, որ Սաուդյան Արաբիայից բրազիլացուն 1 միլիարդ եվրոյի՝ 200 միլիոն եվրոյի չափով առաջարկը «այլևս արդիական չէ»։ Ակնհայտ է, որ Վինին չի մեկնում Մերձավոր Արևելք։ Նշվում է, որ Վինիսիուսի և «Ռեալ Մադրիդի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել էին դեռևս փետրվարին, երբ ֆուտբոլիստը հայտնել էր իր աշխատավարձի մասին իր ցանկությունը։

Վինիսիուսը ցանկանում է ստանալ 20 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում «մաքուր»՝ հարկերից հետո։ Ներկայումս նա վաստակում է 15 միլիոն։ Ակնկալվում է, որ Վինիսիուսի պայմանագրի երկարաձգման բանակցային գործընթացը կվերսկսվի 2026 թվականին։

Գործող աշխատանքային պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։