«Նապոլին» պայմանագիր է կնքել «Բոլոնիայի» պաշտպանի հետ

«Նապոլին» հայտարարել է «Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Սեմ Բեուկեմայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ հոլանդացի ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ տրանսֆերի գումարը կազմել է 30 միլիոն։

Անցած մրցաշրջանում 26-ամյա Բեուկեման «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 47 խաղ բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։