«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Յուրգեն Կլոպին չի համարում իր կարիերայի ամենասիրելի մարզիչը։
Սալահը յոթ տարի խաղացել է Կլոպի գլխավորությամբ, և չնայած լրատվամիջոցները երբեմն գրում էին եգիպտացու և գերմանացու միջև լարվածության մասին, դա չի ազդել արդյունքների վրա. Կլոպի ղեկավարությամբ 349 խաղում Սալահը խփել է 211 գոլ և կատարել 94 գոլային փոխանցում։
France Football-ին տված հարցազրույցում Սալահին խնդրել են նշել իր կարիերայի սիրելի մարզչին։ Կարճատև ընդմիջումից հետո եգիպտացին անվանել է Լուչիանո Սպալետիին։ Նշենք, որ Սալահը նույնպես լավ էր հանդես գալիս Սպալետիի ղեկավարությամբ՝ 2016/17 մրցաշրջանում խփելով 15 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում Սերիա Ա-ում, ինչը, ի վերջո, հանգեցրեց եգիպտացու տեղափոխությանը «Լիվերպուլ»։