«Նապոլիի» նորեկ Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է նեապոլիտանական ակումբ տեղափությունը։
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այն թիմում, որտեղ խաղացել է Մարադոնան։ Բայց չեմ կարծում, որ ճնշում կզգամ։ Երբ խաղում ես մեծ թիմերում, միշտ ճնշում կա, քանի որ նրանք ցանկանում են հաղթել։ Մարադոնան լեգենդ է, բայց ես նա չեմ, ես ուրիշ խաղացող եմ։
Ես շատ ուրախ եմ այս նոր արկածախնդրության համար։ Ես դեռ ունեմ մոտիվացիան և որակները՝ այս մակարդակում մրցունակ լինելու համար։ Ես տպավորված եմ «Նապոլիի» ծրագրերով և շատ գոհ եմ իմ ընտրությունից», – կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Նապոլիի» մամուլի ծառայությունը։
Դե Բրույնեն պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ մինչև 2027 թվականի ամառը։