«Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»։ Այս մասին հայտնում է AS-ը։
34-ամյա ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» կազմում հանդես է գալիս 2007 թվականից՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 402 հանդիպում։
Այդ ընթացքում ֆուտբոլիստը նվաճել է 23 տիտղոս:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Լուկա Մոդրիչը, արդեն տեղափոխվել էր «Միլան»՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։