«Ռեալ Մադրիդը» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին 20 միլիոն եվրոյով, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացու տրանսֆերով հետաքրքրված «Բետիսը»: Ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5-10 միլիոն եվրո։
Նաև ընդգծվում է, որ ակումբի ղեկավարությունը զգուշանում է 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձից, որը տարեկան կազմում է 9 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղացողը տարաձայնություններ ունի «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։
2024/25 մրցաշրջանում իսպանացին «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 45 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։