«Բավարիան» դադարեցրել է «Շտուտգարտի» 23-ամյա հարձակվող Նիկ Վոլտեմադեի տրանսֆերի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը որոշել է առայժմ դադարեցնել «Շտուտգարտի» հետ բանակցությունները և կենտրոնանալ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ձեռքբերման վրա։
Անցյալ մրցաշրջանում Վոլտեմադեն մասնակցել է բոլոր մրցաշարերում 33 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։