Հայտնի է՝ Մարկուս Ռեշֆորդի հավանական խաղային համարը «Բարսելոնայում»

«Բարսելոնան» պլանավորում է, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը բուժզննում անցնի «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ տեղափոխվելուց առաջ՝ երկուշաբթի՝ հուլիսի 21-ին:

«Բլաուգրանան» պատրաստվում է 27-ամյա ֆուտբոլիստին ներկայացնել թիմի կազմում երեքշաբթի՝ հուլիսի 22-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ կան մի քանի խաղային համարներ, որոնք անգլիացին կարող է վերցնել: Դրանցից մեկը 14 համարն է, քանի որ նրա կուռքը՝ Թիերի Անրին, այդ համարով է խաղացել «Բարսելոնայում»:
Ռաշֆորդը կարող է նաև վերցնել 19 համարը, որը նախկինում կրել են հարձակվողներ Լամին Յամալը և Լիոնել Մեսսին «Բլաուգրանայում»:

Չի բացառվում նաև 22 համարի տարբերակը, որով հարձակվողը նորամուտը նշել է Անգլիայի հավաքականում: