Հայտնի է Մարկուս Ռեշֆորդի «Բարսելոնա» տեղափոխության բոլոր մանրամասները

«Բարսելոնան» ավարտել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի բոլոր փաստաթղթերը, ով շուտով կժամանի Իսպանիա։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կատալոնական ակումբը համաձայնել է վճարել ֆուտբոլիստի տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձը, ինչպես նաև բոնուսներ են տրամադրվում՝ կախված խաղացած խաղերի քանակից։

Նշվում է, որ Ռեշֆորդը համաձայնել է աշխատավարձի 15% կրճատմանը, և «Մանչեսթեր Յունայթեդը» չի մասնակցի նրա աշխատավարձի վճարմանը։

Պայմանագիրը ներառում է 30 միլիոն եվրոյով գնման հնարավորություն 2026 թվականի ամռանը, եթե կատալոնացիները որոշեն գնել ֆուտբոլիստին։

Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։