Ադեմոլա Լուկմանը մերժել է «Նապոլիի» առաջարկը, քանի որ արդեն իսկ լիարժեք համաձայնության է եկել «Ինտերի» հետ իր պայմանագրի պայմանների շուրջ՝ հնգամյա պայմանագիր՝ տարեկան 4.5-ից 5 միլիոն եվրո աշխատավարձով։ Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։
«Նապոլին փորձեց սկսել բանակցությունները՝ Բոլոնիայից Դան Նդոյեի տրանսֆերի հետ կապված դժվարությունների հանդիպելուց հետո, սակայն նիգերիացի հարձակվողը հրաժարվեց միանալ Անտոնիո Կոնտեի թիմին, քանի որ ցանկանում է միանալ միայն «Ինտերին»։
Նա նաև հրաժարվեց «Ատլետիկո» տեղափոխվելուց. նրա ընտրությունը պարզ է։
Այժմ «ներաձուրիները» պետք է համաձայնության գան «Ատալանտայի» հետ, որը խաղացողին գնահատում է 50 միլիոն եվրո։ «Ինտերն» այժմ առաջարկում է 40 միլիոն և չի ցանկանում բարձրացնել գումարը։ Բանակցությունները շարունակվում են։