Չավի Սիմոնսը կարող է տեղափոխվել Անգլիա

«Լայպցիգի» ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը շուտով կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն. կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի երեք ակումբներ: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը:

Աղբյուրի տվյալներով՝ «Արսենալը», «Թոթենհեմը» և «Չելսին» բանակցություններ են սկսել Սիմոնսի ներկայացուցիչների հետ: Հնարավոր տրանսֆերի ենթադրվող գումարը կազմում է 60 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն պատրաստ է շարունակել կարիերան Անգլիայում:

Անցյալ մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: Սիմոնսի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է երկու տարի հետո: Ֆուտբոլիստի գինը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո: