Տոնի Կրոս․ «Ես պարզապես կուզենայի, որ մարդիկ դադարեն նման բաներ ասել»

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն և «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող Տոնի Կրոսը խոսել է մադրիդյան թիմի անկման մասին, որը թիմն ունեցել է կիսապաշտպաանի հեռանալուց և խաղացողի կարիերան ավարտելուց հետո։

«Ռեալ Մադրիդը» անցյալ մրցաշրջանում նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը՝ զիջելով բոլոր երեք ներքին տիտղոսները «Բարսելոնային»։

«Մի բան պարզ է. կենտրոնական կիսապաշտպանի դիրքը հիմնարար է ժամանակակից ֆուտբոլում, դրանում կասկած չկա։ Հիշե՛ք, թե ինչ պատահեց «Մանչեսթեր Սիթիի» հետ Ռոդրիի նման խաղացողի վնասվածքից հետո։ Պատահում է, որ թիմը նկատում է լավ կենտրոնական կամ պաշտպանողական կիսապաշտպանի բացակայությունը։ Երբ նա այնտեղ է, նրան չեն նկատում, կարծես ամեն ինչ լավ է, և հարձակվողները կարող են հանգիստ ավարտել խաղերը։

Ես տեսա, ինչպես թիմի մյուս բոլոր երկրպագուները, որ մրցաշրջանը հեշտ չէր։ Եվ մարդիկ ասում են. «Ահ, դա այն պատճառով է, որ Տոնի Կրոսը այստեղ չէ»։ Եվ ես պարզապես կուզունայի, որ ամեն ինչ լավ ընթանա, և որ նրանք դադարեն դա ասել», – ասել է Կրոսը El Pais-ին։