«Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում նախաձեռնություն ցուցաբերել թիմի հարձակվող Ռոդրիգոյին վաճառելու հարցում: Իսպանական գրանդը որոշել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ակումբից միայն այն դեպքում, եթե ինքը ցանկանա: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին կարծում է, որ այս ամառը կարող է լինել իր կարիերայում փոփոխությունների համար ամենահարմար ժամանակը: Հատկապես այն բանից հետո, երբ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նրան բավարար խաղաժամանակ չտվեց Աշխարհի ակումբային առաջնությունում:
Նշվում է, որ իսպանացի մասնագետը այս կերպ ցույց տվեց, որ հույսը դնում է այլ խաղացողների վրա։
Անցյալ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: