«Ասթոն Վիլայի» առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել սաուդյան թիմ

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է միանալ «Ալ-Իթիհադին», հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։

Սաուդյան ակումբը հետաքրքրված է 28-ամյա բելգիացով և նրան համարում է այս ամռան առաջնահերթ տրանսֆեր։ «Ասթոն Վիլան» պատրաստ է քննարկել խաղացողին վաճառելու հնարավորությունը, եթե համապատասխան առաջարկ ստացվի։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Տիլեմանսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 խաղի, խփել 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։