Հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ՝ «Ջենոան» շարունակում է ակտիվորեն որոնել նոր կենտրոնական հարձակվող Անդրեա Պինամոնտիի հեռանալուց հետո։ Վերջինս մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով հանդես գալուց հետո վերադարձավ «Սասուոլո»։
Թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան ցանկանում է համալրել կազմը ֆիզիկապես հզոր «9» համարով, որը կկարողանա ամբողջությամբ փոխարինել Պինամոնտիին։
«Ջենոայի» դիտակետում են երկու թեկնածու՝ «Կոմոյի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն և վ տաղանդավոր խաղացող Լորենցո Կոլոմբոն։ Դիտարկվում են տարբերակներ, որոնք թույլ կտան թիմին պահպանել մրցունակությունը Ա սերիայում առաջիկա մրցաշրջանում։