Մարկո Ասենսիոն կտեղափոխվի այլ թիմ

ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ֆեներբախչեում»:

Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի՝ թուրքական ակումբը համաձայնել է 29-ամյա իսպանացու տրանսֆերին 10 միլիոն եվրոյի դիմաց և ֆուտբոլիստի հետ կնքել երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով։

Ասենսիոն անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»՝ անգլիական ակումբի կազմում մասնակցելով 21 խաղի՝ խփելով 8 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։