«Լիվերպուլը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Այնտրախտին»

«Լիվերպուլը» պատրաստվում է առաջարկ անել Յուգո Էկիտիկեի համար։
Անգլիական ակումբը պատրաստվում է «Այնտրախտին» առաջարկել 100 միլիոն եվրո 23-ամյա հարձակվողի համար, հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։

Նաև նշվում է, որ շուտով «Բավարիայի» և «Լիվերպուլի» միջև բանակցություններ կսկսվեն Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ։ Կոլումբիացու վաճառքի դեպքում «կարմիրները» կարող են ստացված գումարը ծախսել Էկիտիկայի գործարքի վրա։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղացել է 33 խաղ, խփել 15 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։