«Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալի նոր մարզահամարը՝ 10, գրանցել է արտասովոր ֆինանսական հաջողություն։ Culemania-ի տվյալներով, մարզաշապիկի համարի փոփոխությունից հետո առաջին օրը վաճառվել է շուրջ 70,000 մարզաշապիկ՝ ապահովելով շուրջ 10 միլիոն եվրո նախնական եկամուտ։
Վաճառքներն արձանագրվել են ավելի քան 170 երկրում, ինչը վկայում է ֆուտբոլիստի համաշխարհային ժողովրդականության մասին։ Ակումբը դեռ պահուստային պաշար ունի, որպեսզի բավարարի բարձր պահանջարկը առաջիկա շաբաթներին։
Հիշեցնենք, որ 10 համարը թափուր էր Անսու Ֆատիի՝ «Մոնակո» տեղափոխվելուց հետո։ Այդ համարն անցյալում կրել են ակումբի լեգենդները՝ Դիեգո Մարադոնան, Ռոնալդինյոն և Լիոնել Մեսին։
2024/25 մրցաշրջանում Յամալը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է Գավաթը և Սուպերգավաթը։ Նա մասնակցել է 55 խաղի, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի առաջատարներից մեկը։