«Լիոնի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն մոտ ապագայում կհեռանա ֆրանսիական ակումբից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 32-ամյա ֆրանսիացին կտեղափոխվի «Ալ-Արաբի»։ Կողմերը օրեր առաջ համաձայնության են եկել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Վերետուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 խաղի, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։