«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Մարկուս Ռեշֆորդին։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» կքննարկի հարձակվողին հարձակման գիծը ուժեղացնելու համար, եթե Լուիս Դիասի տրանսֆերը ձախողվի։ «Բլաուգրանան» Ռեշֆորդին պայմանագիր կառաջարկի, եթե անգլիացին համաձայնվի աշխատավարձի զգալի կրճատման։
Մարկուսն ինքը հետաքրքրված է կարիերան Իսպանիայում շարունակելով։ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է 2016 թվականից։ 27-ամյա թևային հարձակվողը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։
Ընդհանուր առմամբ, նա երկու ակումբների կազմում անցկացրել է 41 խաղ, խփել է 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։