«Ռեալ Մադրիդը» նշել է, թե ինչ գնով է պատրաստ Դանի Սեբալյոսին բաց թողնել «Բետիս»։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսը» պաշտպանին կվաճառի ոչ պակաս, քան 20 միլիոն եվրոյով։ Միևնույն ժամանակ, «Բետիսը», որը հետաքրքրված է Սեբալյոսի ձեռքբերմամբ, պատրաստ է վճարել ընդամենը 5-10 միլիոն եվրո։ Սևիլյան ակումբի ղեկավարությունը նույնպես շփոթված է Սեբալյոսի ֆինանսական պահանջներով. իսպանացու աշխատավարձը «Ռեալում» տարեկան 9 միլիոն եվրո է։
Դանի Սեբալյոսը մադրիդյան ակումբի գույները պաշտպանում է 2017 թվականից։ «Ռեալի» կազմում ֆուտբոլիստը երկու անգամ նվաճել է Իսպանիայի առաջնությունը և երեք անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։ Սեբալյոսի գինը, ըստ Transfermarkt-ի, 10 միլիոն եվրո է։