«Ինտերից» խոսել են Յան Զոմմերի թիմից հեռանալու լուրերի մասին

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հերքել է այն լուրերը, որ դարպասապահ Յան Զոմմերը կարող էր միանալ «Գալաթասարային»։

«Յան Զոմմերը մոտ չէր «Գալաթասարային» միանալուն։ Ոչ մի կոնկրետ բան տեղի չի ունեցել, նա մեր դարպասապահն է, և ես ակնկալում եմ, որ նա կմնա թիմում», – Աուզիլիոյի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:

36-ամյա շվեյցարացին «Ինտերում» խաղում է 2023 թվականից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

2024/25 մրցաշրջանում Զոմմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 խաղի և բաց է թողել 55 գոլ՝ 22 անգամ անառիկ պահելով դարպասը: