«Միլանի» ղեկավարությունը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշի գործակալների հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը կարող է վճարել 30 միլիոն եվրո 24-ամյա Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Ռամուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի, խփել 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։