«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է շարունակել իր կարիերան իսպանական «Ժիրոնայում», հաղորդում է Arménie Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ընդունել է իսպանական ակումբի առաջարկը՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ ընթացող բանակցությունների ֆոնին։
Նշվում է, որ «Կրասնոդարի» և «Ժիրոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն՝ տրանսֆերի վերաբերյալ փոխադարձ համաձայնության հասնելու համար։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։