«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան՝ «Քաղաքայինները» բանակցություններ են վարում «Գալաթասարայի» հետ։
«Գալաթասարայը» ֆուտբոլիստին առաջարկել է մինչև 2028 թվականը պայմանագիր՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են Էդերսոնով։