«Բարսելոնան» հետաքրքրված է Ռոդրիգոյի ծառայություններով

Ռոդրիգոն կարող է միանալ «Ռեալ Մադրիդի» սկզբունքային մրցակցին։
UOL-ը հաղորդում է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է մադրիդյան ակումբի վինգերի ծառայություննեով։

Կատալոնացիները հետևում են իրավիճակին և արդեն կապ են հաստատել միջնորդների հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստին բանակցություններ սկսելո պատրաստակամության մասին տեղեկացնելու համար, եթե նա որոշի փոխել թիմը։

Ռոդրիգոն վերջերս չի ընդգրկվել «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում։ Ակումբային աշխարհի առաջնությունում նա առաջին րոպեից խաղացել է միայն «Ալ-Հիլալի» դեմ խաղում, ինչպես նաև երկու անգամ դուրս է եկել փոխարինման։

24-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։