«Բարսելոնան» չի պատրաստվում լրջորեն պայքարել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու համար, որի թեկնածությունը հաստատել են ակումբի մարզական տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ տնտեսական իրավիճակի և 1:1 ֆինանսական կանոնի պահպանման հետ կապված խնդիրների պատճառով կատալոնական ակումբը պատրաստ չէ «Մերսիսայդցիներին» Դիասի տրանսֆերի համար առաջարկել ավելի քան 60 միլիոն եվրո:
«Բարսելոնան» հասկանում է, որ եթե կոլումբիացու համար համեմատելի գումար առաջարկի մեկ այլ թիմ, նա, հավանաբար, կընտրի «Բլաուգրանան»:
Մասնավորապես, խոսքը «Բավարիայի» մասին է, որը հետաքրքրված է հարձակվողով: Սակայն, եթե մյունխենյան ակումբը պատրաստ է վճարել 75-80 միլիոն եվրո, «Բարսելոնան» ստիպված կլինի դիտարկել շուկայում առկա այլ տարբերակներ:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի՝ խփելով 17 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: